Իրանը ԵՄ երկրների բանակներն ավելացրել է «ահաբեկչական խմբերի» ցանկում          Երևան-Սևան ավտոճանապարհին «Jeep»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել հարակից ձորը       Եվրոպան փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև    

07 հուլ 2020 16:35

Տեսանյութ.Ինչպես են ոստիկանները գիշերը շուրջ 30 պոռնիկների բերման ենթարկում

Հուլիսի լույս 7-ի գիշերը Շենգավիթի համայնքային ոստիկանները, վարչական շրջանը սպասարկող պարեկային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները գիշերային ստուգայցեր կատարեցին վարչական շրջանի մի շարք փողոցներում։


Միջոցառման նպատակը մարմնավաճառությամբ զբաղվող անձանց հավաքատեղիներ հայտնաբերելն էր։ Արդյունքում՝ Բագրատունյաց փողոցի որոշ հատվածներից, ինչպես և մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից տարածքից, պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերվեց շուրջ 30 անձ։ Կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Նախապատրաստվում են նյութեր։ Բնակչության անդորրով մտահոգ՝ ոստիկանության նմանօրինակ միջոցառումները պարբերաբար են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր