Հունվարի 29-ին պլանային աշխատանքներով պայմանավորված երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների ջրամատակարարումը          Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ    

08 հուլ 2020 10:00

Ես արդեն այն տարիքում եմ, որ էլ ինձ վախեցնել էլ չի լինի. պիտի գնդակահարեն, թող տանեն գնդակահեն.«Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը որոշել է, որ այլեւս չի խոսի համավարակի, դրա դեմ տարվող պայքարի արդյունավետության մասին. «Ոչ մի բան չեմ ուզում ասել, ես գործ չունեմ: Դուք ինքներդ եք տեսնում, թե ինչ վիճակ է, ես բան չեմ ուզում ասել ընդհանրապես»,- «Իրավունքի» հետ զրույցում ասաց նախկին նախարարը:

Պարոն Դավիդյան, բայց մինչ այս խոսել եք, չէ՞: Անգամ մեզ հետ զրույցում ասացիք, որ եղանակների տաքացմանը զուգահեռ վիրուսը կնահանջի:

Փաստն այն, որ մեզ մոտ չի նահանջում: Պետք է որ նահանջեր, ըստ օրենքի, ինչ ասեմ: Մնացած հարցերին եկեք չպատասխանեմ էլի: Ես անկեղծ եմ ասում, առանց խոսել էլ այնքան բան է գլխիս եկել, որ չեմ էլ հասկանում: Արդեն ես էլ եմ սկսել ինքս ինձ մտածել` գուցե ես հանցագո՞րծ եմ: Այ մարդ, թող տանեն, նստեցնեն, պրծնեն, ի՞նչ են ուզում ինձանից, ինչքա՞ն կարելի է:

Նկատի ունեք Ձեզ առաջադրված «միլիոնավոր դրամների չարաշահումների փաստի առթիվ հարուցված» մեղադրա՞նքը:

Այո, թող գան իմ ապրելակերպը տեսնեն, քանի սենյակ ունեմ: Բայց էնպիսի արարքների մեջ են մեղադրում, որ արդեն սկսում եմ ինքս ինձ չհավատալ: Ամեն ինչին չափ ու սահման կա, չի կարելի: Ես արդեն այն տարիքում եմ, որ էլ ինձ վախեցնել էլ չի լինի: Պիտի գնդակահարեն, թող տանեն, գնդակահարեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր