Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

08 հուլ 2020 10:37

Փոփոխություն,քր.օրենսգրքում.Օդանավ գողացողների, որոշ հանցագործությունների համար նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում և ավելացնել հոդվածներ, որոնք վերաբերում են քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված հանցագործություններին:


Մասնավորապես՝ Քրեական օրենսգրքում ավելացվում են հոդվածներ, որոնք վերաբերում են օդանավ փախցնելուն կամ զավթելուն, շահագործման մեջ գտնվող օդանավը ոչնչացնելուն, օդանավում կամ օդանավակայանում պատանդներ վերցնելուն, շահագործման մեջ գտնվող օդանավը մահվան, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կամ գույքին կամ շրջակա միջավայրին լուրջ վնաս հասցնելու նպատակով օգտագործելուն: Որոշ հանցագործությունների համար նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր