Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

08 հուլ 2020 12:14

Թորոսյանն «ինքնագլուխ» հրավերը.Ֆրանսիացի 7 բժիշկներից 5-ը քովիդ երբեւէ չի բուժել, այցը ՀՀ ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել

Ֆրանսիայում տպագրվող «France Arménie» ամսագրի հուլիսյան համարում ուշագրավ հոդված է հրապարակվել՝ կապված կորոնավիրուսի բուժման համար Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժիշկների «հումանիտար օգնության» հետ։Հոդվածը հետաքրքիր վերնագիր ունի՝ «Ճաշի մեջ ընկած մազը»․գրում է hraparak.am-ը։


Այն նվիրված է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես է Թորոսյանն «ինքնագլուխ» կերպով հումանիտար օգնության անվան տակ Ֆրանսիայի Նիս քաղաքից բժիշկների խումբ հրավիրել Հայաստան, նրանց վճարել այդ «հումանիտար օգնության» դիմաց եւ չի համաձայնեցրել Ֆրանսիայի կառավարության հետ։


Ավելին՝ ժամանած 7 բժիշկներից 5-ը քովիդ երբեւէ չի բուժել, եւ որեւէ կերպ չեն կարող նպաստել կորոնավիրուսի բուժմանը։ Հոդվածում հենց այդպես էլ գրված է, որ սա արվել է Արսեն Թորոսյանի PR-ն ապահովելու համար։ Այցը կազմակերպվել է Հայաստանում սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից, ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության շրջանակներում, հոդվածում խոսք է գնում ինչ-որ անհայտ միջնորդների մասին։ Մենք պարզեցինք, որ խոսքը Նիսի հայ համայնքում հայտնի, Թուրքիայից սերած Սամսոն Օզարարատի մասին է, ով մտերիմ է ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի եւ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ։


Հոդվածագիրը բացահայտել է, որ այս ամենն իրականացվել է առանց բժշկական հիմնավորման եւ առանց դիվանագիտական խողովակների ներգրավման, անգամ առանց Ֆրանսիայի կառավարությանը տեղյակ պահելու։ Եվ սա առաջացրել է Հայաստանի, Սփյուռքի եւ Ֆրանսիայի մի խումբ բժիշկների զայրույթը։ Մասնավորապես, հոդվածում ներառված է ֆրանսահայ բժիշկ Ժան Միշել Էգերյանի կարծիքը, որ հայ բժիշկները շատ լավ մասնագետներ են, հայ ռեանիմատոլոգները հիանալի պատրաստված են եւ ունակ են օգնություն ցուցաբերել բնակչությանը, հետեւաբար՝ արտասահմանցի ռեանիմատոլոգների օգնության կարիքն առնվազն չկար։


Բժիշկները, ովքեր իրենց երկրում փորձ չունեն Covid 19-ի դեմ պայքարում, ընտրվել են՝ առանց հաշվի առնելու նրանց CV-ները եւ առանց խորհրդակցելու Հայաստանի բուժհաստատությունների ղեկավարների հետ։ Այս առաքելության արժեքը կազմել է ավելի քան 200 հազար եվրո, որը ներառել է ուղեւորության եւ 5-աստղանի «Մարիոթ» հյուրանոցում մնալու ծախսերը՝ գումարած 1800-ական եվրո աշխատավարձ՝ յուրաքանչյուրին:


Մինչդեռ նման մարդասիրական առաքելությունները, սովորաբար, չեն վճարվում։ Ուստի, հոդվածագրի մոտ հարց է առաջացել՝ ո՞րն է եղել Արսեն Թորոսյանի մոտիվացիան, որ, առանց տեղյակ պահելու ֆրանսիական կառավարությանը, նման «հումանիտար օգնություն» է կազմակերպել Հայաստան։


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր