Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

10 հուլ 2020 11:54

Իսկ կորոնավիրուսն արագ տարածվում է.Մենք ամերիկացի ենք, և ըստ մեր սահմանադրության, մեզ չեն կարող պարտադրել կրել դիմակներ

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն անցել է 3 միլիոնը: Հիվանդությանը զոհ է գնացել առնվազն 135 հազար մարդ: Հիվանդություն, որն այս պահին ամենաարագը տարածվում է երկրի խոշոր նահանգներում: Կալիֆորնիայում փակ է 58 մարզերի մեկ երրորդը: Նահանգային Սենատն էլ ամառային արձակուրդից հետո դեռևս չպիտի վերսկսի աշխատանքը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։


Կորոնավիրուսից մեծապես տուժած նահանգների շարքում հայտնված Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանթիսի խոսքերով, բժշկական ժամանակավոր հաստատություններ են հիմնվել ամբողջ երկրի տարածքում:


«Աշխատում ենք ամեն կերպ ապահովել մահճակալներ բոլոր հիվանդների համար»,- հայտարարում է նա:


Իսկ Ֆլորիդան ներկայացնող ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսականները դատապարտում են նահանգապետին վիրուսի բռնկման ժամանակ պաշտպանական խիստ միջոցներ ուժի մեջ չդնելու համար: Նրանք հիշեցնում են, որ այս նահանգապետը հրաժարվում էր նույնիսկ փակել ծովափերը, «և հիմա մարդիկ են մեռնում սխալ որոշումների արդյունքում», ասում են նրանք:


Այս նահանգում ամեն օր գրանցվում է միջին հաշվով 8500 նոր դեպք, ինչը մեկ ամիս առաջ գրանցված տվյալներին գերազանցում է ութ անգամ:


Արիզոնայում շարունակում է աճել հիվանդանոցային մահճակալների պակասը, և ինչպես Թաքսոնի բժշկական կենտրոնի աշխատակիցներից Մեթ Հայնցն է ասում, վարակի տարածման կորագիծը դեռևս չի երևում:


«Ամեն օր գրանցվում է նախորդ օրվա համեմատ նոր ռեկորդ»,- ասում է նա:


Մեկ օրվա կտրվածքով ռեկորդային ցուցանիշ է արձանագրվել Արիզոնայում` 10000 նոր դեպք: Սակայն չնայած նահանգային իշխանությունների հրահանգին, մեծաթիվ վայրերում այսօր անտեսում են սոցիալական հեռավորություն պահպանելու և դիմակներ կրելու պահանջը:


Այստեղ ևս կան հիվանդության սրությունը հասկանալու կարողությունից զուրկ անձինք, ովքեր ասում են, թե իրենք ամերիկացի են, և ըստ իրենց սահմանադրության, իրենց չեն կարող պարտադրել կրել դիմակներ: Նման անձինք չեն էլ նկատում այն ցուցանիշը, որը գրանցվեց վերջերս երկրում սկսված համատարած բողոքի ցույցերի արդյունքում: Չեն էլ ընկալում փորձագետների այն նախազգուշացումները, որ այս կերպ շարունակվելու դեպքում եկող երկու շաբաթների ընթացքում վարակակիների թիվը կարող է աճել երկու անգամ և էլի երկու անգամ` հաջորդ շաբաթվա ընթացքում:
Հակառակ այս ամենին, կառավարությունը մշակում է եկող ուսումնական տարվա հենց սկզբից դպրոցական դասընթացները դպրոցի շենքում սկսելու ծրագիր:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր