Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

10 հուլ 2020 15:40

Բունդեսթագի սիրիահայ աշխատակցին իսլամիստները փորձել են սպանել.Բեռլինի փողոցում ոչ ոք չի արձագանքել

Հուլիսի 6-ին Բեռլինում երկու իսլամիստների կողմից դանակով հարձակման է ենթարկվել Բունդեսթագի աշխատակից, սիրիահայ Գևորգ Ալմասյանը և հազիվ է կարողացել փրկել կյանքը։ Այս մասին գրում է գերմանական Journalisten Watch կայքը։


Նշվում է, որ Գևորգ Ալմասյանը հայ քրիստոնյա է Սիրիայից և փախստական Գերմանիայում: 2018 թվականից Բունդեսթագում աշխատել է AfD-ի պատգամավոր Մարկուս Ֆրոնմայերի օգնական: Նախորդ տարի T-Online-ի գլխավոր խմբագիր Լարս Վիենանդը և սիրիացի իսլամիստ ակտիվիստ Նահլա Օսմանի կողմից Ալմասյանի մասին անձնական տեղեկություններ էին հրապարակվել, որից հետո նա ստանում էր մահվան սպառնալիքներ։


Երկու իսլամիստները փողոցում հարվածել են Ալմասյանին՝ ակնհայտ նպատակ ունենալով սպանել նրան։  Ալմասյանը կարողացել է փախնել, շուրջ 10 րոպե վազել է և օգնություն կանչել: Բեռլինի փողոցում ոչ ոք չի արձագանքել:


Այսօր Ալմասյանն իր թվիթերում գրել է, որ տեղեկացված է, որ գերմանացի լրագրողները, ովքեր իր դեմ արշավ էին սկսել 2019-ի փետրվարին՝ վտանգի ենթարկելով իր կյանքը՝ արմատական իսլամիստներին իր դեմ հանելով, այժմ պատրաստում են նոր զեկույց՝ փորձելով հերքել, որ իր դեմ հուլիսի 6-ին հարձակում է տեղի ունեցել:


Նշվում է, որ այժմ գործը Բեռլինի իրավասու մարմինների ձեռքում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր