Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

11 հուլ 2020 11:55

Դուք պատասխանատու եք այն մարդկանց համար, ում ուղեղը լվացել եք,Դուք պետք է ուտեք այն բորշը, որ ինքներդ եք եփել


Նախկինում ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 
«Պարոն Սերժ Թանկյան,


Ձեր խոստումն իրականացնելու հնարավորություն ունեք: ԱՄՆ պետական դեպարտամենը Հայաստանում սատրապ նշանակելու թեկնածու է փնտրում: Նա պետք է լինի ԱՄՆ քաղաքացի և պետք է աջակցի Հայաստանի կառավարությանը «կոռուպցիայի դեմ պայքարում»: Քանի որ ՀՀ քաղաքացու վզին Ձեր փաթաթած իշխանությունը իրականացրել է Ձեր երազանքը՝ երկիրը հանձնել է արտաքին կառավարման, ապա Ձեր թեկնածությունը սատրապի պաշտոնում շատ խորհրդանշական կլինի: Նախ, որպես հեղափոխական՝ Դուք շատ լավ գիտեք «հեղափոխության օրակարգը» և շատ լավ գիտեք, թե ինչ է պետք ՀՀ քաղաքացուն «երջանիկ» ապրելու համար: Չէ որ Դուք Հայաստանում պետական հեղաշրջման ակտիվ մասնակից եք ու ցույցեր եք արել, ելույթներ եք ունեցել, մարդկանց եք առաջնորդել:


Դուք պատասխանատու եք այն մարդկանց համար, ում առաջնորդել եք, ում ուղեղը լվացել եք, ում կոչեր եք արել և ուղղորդել եք: Դուք պետք է ուտեք այն բորշը, որ ինքներդ եք եփել: Հակառակ դեպքում՝ Դուք ի՞նչ հեղափոխական: Դուք գիտեք Հայաստանում ինչն ինչոց է, որը որից հետո է, ով ում բարեկամն է, ով ում հետ ինչ տալիք-առնելիք ունի, ով ինչ ատկատներ ունի, ով ինչքան է լափում պետական բյուջեից, ով որտեղից ինչքան փող է աշխատում, ով ինչ է տանում Վորոնեժ ու Կրասնոդար... Որպես հեղափոխական և որպես ԱՄՆ քաղաքացի՝ Ձեզանից լավ Հայաստանի կառավարությանը «կոռուպցիայի դեմ պայքարի» խորհրդատուի, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանի սատրապի թեկնածու ԱՄՆ պետդեպը չի կարող գտնել: Երևի հասկանում եք՝ Ձեր աշխատավարձը հնգանիշ թվով է լինելու: Այնպես որ, այլևս խայտառակ չեք լինի և կիրականացնեք նաև Ձեր սրտի վարչապետին տրված խոստումը, այն է՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր