1 ամիս ժամանակ ՝ ազատել տարածքը.Ո՞ւր են տանում, տանում են նենց չոլեր, որ էս ժողովուրդը չի կարողանա մի կոպեկ փող աշխատել

«Այսօր չգիտեմ՝ ինչ է կատարվել, թաղապետարանն իր համար որոշել է, որ այս տարածքը պետք է ազատվի։ Ո՞ւր են տանում, տանում են նենց չոլեր, որ էս ժողովուրդը չի կարողանա մի կոպեկ փող աշխատել»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա նշեց նաև, որ իրենք առաջարկում են կսմ Հրազդան մարզադաշտի մոտ տեղափոխվել կամ «Տեղի կրուգ» կոչվող վայր։
Առևտրականները խնդրել են մինչև կորոնավիրուսի ավարտը կամ գոնե օգոստոսի 15-ը թույլ տալ շուկայում առևտուր իրականացնել, մինչև Երևանի քաղաքապետարան այլ տարածք առաջարկի կամ իրենք ինքնակազմակերպվեն և ելք գտնեն։
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ գուցե քաղաքապետ Հայկ Մարությանի հետ պայմանավորվածություն ձեռք կբերեն և այլ տարածք կգտնեն։ Բողոքի ակցիայի ավարտին առևտրականների մի մասը համաձայնության եկան Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ՝ օգոստոսի 15-ից հետո տարածքը լքել և տեղափոխվել այլ վայրեր։