Հունիսի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՀՀ ԱԱԾ-ն հաստատեց տեղեկությունը, որ Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

11 հուլ 2020 15:50

Նայե՛ք այս 2 դերասաններին.մեկն ասում է՝ արտակարգ դրությունը երկարացնեն, կարտագաղթի, մյուսը՝ միտինգ չի անում, տաքսի է վարում

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայե՛ք այս երկու մարդկանց: Երկուսն էլ դերասան են, երկուսն էլ Հայաստանի քաղաքացի են՝ Սարգիս Գրիգորյանը և Մանվել Խաչատրյանը:
     Մանվելը վարձով է ապրում, Սարգիսը՝ շքեղ առանձնատանը:
     Մանվելը մեկ մեքենա ունի, Սարգիսը՝ մի քանի հատ:
     Մանվելն ասում է, որ աղետալի այս օրերին միտինգ չի անում, որ տաքսի է վարում:
     Սարգիսը ասում է՝ եթե արտակարգ դրությունը երկարացնեն, ինքը կարտագաղթի:
     Ապրես, Մանվե՛լ: Վաթսունութամյա ծերունուս խոնարհումը:
     Մենք միասին հաղթելու ենք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր