Կրակոցներ՝ են հնչել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, 1 անձ մահացել է          ՊՆ–ն պարզաբանում է տարածել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունների վերաբերյալ       Gallup-ը հրապարակել է հարցման արդյունքներ, ՔՊ՝ 24,3%, «Ուժեղ Հայաստան»՝ 13,4%, ԲՀԿ՝ 7,9%, «Հայաստան»՝ 5,5%    

13 հուլ 2020 15:27

Կամավորական ջոկատ կազմելու գործընթաց է սկսվել

Արցախից Տավուշի սահման մեկնելու կամավորական հերթական կարևոր նախաձեռնության մասին հայտարարում է արցախյան «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունը։  Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հրապարակելով հայտարարությունը, որում ասվում է․ 


«ՀՀ Տավուշի շրջանի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից սահմանի խախտումը դուրս է տրամաբանության շրջանակներից։ Սա հերթական սադրանքն է, որը կանխվեց հայոց բանակի կողմից։ «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունը նախաձեռնում է կամավորական ջոկատ կազմելու գործընթաց, որը դեպքերի զարգացման և անհրաժեշտության դեպքում կանգնելու է մեր եղբայրների կողքին։


 Աստված օգնական մեր զինվորներին և սպաներին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր