Մարտի 14-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Մարտի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր    

13 հուլ 2020 15:47

Ադրբեջանի զինված ուժերն իրենց բնակչությանը դարձրել են պատանդ, թույլ չեն տալիս դուրս գալ Թովուզի սահմաններից

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ 
«Ուշադրություն
 
Ադրբեջանի զինվորական ղեկավարությունը պարեկապահակային կետեր է սահմանել Թովուզի շրջանի Աղդամ գյուղի տարածքում և զինված ուժերը թույլ չեն տալիս խաղաղ բնակիչներին դուրս գալ այդ սահմաններից: Ադրբեջանի ղեկավարությունը միտումնավոր իրենց բնակիչներն ուղղակիորեն
 դարձրել է պատանդ,հույս ունենալվ ,որ իրենց խաղաղ բնակիչները հնարավոր է հայտնվեն հայկական կողմի պատասխան կրակի ներքո: Սա հետագայում թույլ կտա ադրբեջանական ղեկավարությանը՝ խեղաթյուրել իրականությունը և մեղադրել հայկական կողմին իրենց խաղաղ բնակչության վրա հրաձգության մեջ: Այս ամենը խոսում է ադրբեջանի ղեկավարության վարքագծի մասին, որ նույնիսկ իրենց խաղաղ բնակչության, երեխաների և կանանց կյանքի գնով փորձում են հասնել որոշակի արդյունքների՝ ցույց տալու, որ հայկական կողմը խախտում է հրադադարը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր