Տեսանյութ.Թբիլիսիի կենտրոնում գտնվող հագուստի շուկայի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 30-ի համար       Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում․«Հրապարակ»    

13 հուլ 2020 16:05

Ինչպես են Ռոստովի մարզում վնասազերծում երկրում ահաբեկչությունների պատրաստվող «Իսսլամական պետութան» խմբին

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնաբերել է «Իսլամական պետություն» (ԻՊ-ն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) խմբավորման անդամների, որոնք պատրաստվում էին երկրի տարածքում ահաբեկչություններ իրականացնել։


ԱԴԾ մամուլի ծառայությունը հայտնում է, որ իսլամիստները մասնավորապես ծրագրում էին հարձակումներ գործել  ոստիկանության աշխատակիցների, բժշկական և ուսումնական հաստատությունների վրա։


Նշվում է, որ հայտնաբերված խմբում տարածաշրջանի վեց բնակիչ կար ընդգրկված (միջին ասիական երկրներից մեկի ու Ռուսաստանի քաղաքացիներ)։


Ռոստովի մարզի Ազովի շրջանում խմբավորման ղեկավարին ձերբակալելու ժամանակ նա կրակ է բացել ՌԴ ԱԴԾ հատուկ ստորաբաժանման աշխատակիցների վրա Կալաշնիկովի ինքնաձիգից։ Նա նաև ինքնաշեն պայթուցիկ սարք է գործադրել ու մահացու վնասվածքներ է ստացել։


Օպերատիվ միջոցառումների շրջանակում խմբավորման հինգ անդամ է ձերբակալվել։ Քաղաքացիական բնակչության կամ ԱԴԾ անդամների շրջանում տուժածներ չկան։


Քրեական գործեր են հարուցվել։


Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԴԾ աշխատակիցներն Աստրախանի մարզում էին ԻՊ անդամի ձերբակալել․ նա հարձակում էր պատրաստում վարչական շենքերի վրա։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր