Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

13 հուլ 2020 16:44

Տեսանյութ.Ադրբեջանական ՊՆ-ի տարօրինակ տեսանյութը, որը հարցեր է առաջացնում

Ադրբեջանի ՊՆ-ն շատ տարօրինակ տեսանյութ ա հրապարակել, որը հարցեր է առաջացնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով տեղադրել է այդ տեսանյութն ու մի քանի տարօրինակ հանգամանքների մասին նշել:

Տեսանյութում երեւում է, որ ինչ-որ վայրում արկ է պայթում: Սամվել Մարտիրոսյանը, մասնավորապես, նշել է. «Սա Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակված տեսանյութ է, որն իր մեջ տարօրինակություն է պարունակում, որովհետեւ իրենք հայտարարում էին, որ գիշերային հարվածներ են հասցրել: Այստեղ ստվերներից երեւում է, որ կեսօրից մի քիչ էն կողմ է: Բայցի այդ, երբ դանդաղեցնում ենք տեսանյութը, տեսնում ենք, թե որ կողմից է գալիս հարվածը: Իրականում հարվածը գալիս է թիկունքից: Ակնհայտ է, որ սա հնարավոր չէր, որովհետեւ, եթե ենթադրաբար սա մեր դիրքերն են, ապա նաեւ խրամատներից երեւում է, թե որ ուղղությամբ է գտնվում հակառակորդը: Այնպես որ հնարավոր չէ, որ ռումբը կամ ներքեւի աջ անկյունի ուղղությունից, որը փաստացի, ըստ իրենց ներկայացվածի հայկական դիրքերի կողմն է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր