Փաշինյանը փակեց Արցախյան էջը, ինչպե՞ս փոխել այսօրվա ներքաղաքական ստատուս-քվոն. «Փաստ»          Իշխանությունն իր «7 տոկոսի» շրջածիրում է, ի՞նչ պետք է անեն մյուսները. «Փաստ»       Սեպտեմբերի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

14 հուլ 2020 10:00

ՀՀ իշխանությունը հակված է մինչև դեկտեմբեր այս երանելի ռեժիմը Հայաստանում պահելուն.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ կառավարության նիստում անցկացրին արտակարգ դրության ժամանակ բոլոր հիվանդանոցների, այդ թվում՝ մասնավորների կառավարումն առողջապահության նախարարությանը փոխանցելու օրինագիծ։ Օրերս այն դրվել է շրջանառության մեջ, և ենթադրվում էր, որ մոտ օրերս կընդունվի, բայց ԱԺ-ում խոսում են, որ այն չի ներառվի այս շաբաթվա արտահերթ նիստի օրակարգ։ Բացի այն, որ նախագիծն առաջացրել է մասնագիտական հանրույթի, մարզպետարանների և հատկապես մասնավոր ԲԿ-ների տերերի դժգոհությունը, իրավական տեսանկյունից խնդրահարույց է և հում։


Չի բացառվում, որ այս փուլում իշխանությունը նահանջի, և նախագիծն օրակարգ բերվի 1-2 ամսից, երբ հաջորդ անգամ կրկին երկարաձգեն արտակարգ ռեժիմը։ Չնայած ուժգնացող պահանջներին, ՀՀ իշխանությունը հակված է մինչև դեկտեմբեր այս երանելի ռեժիմը Հայաստանում պահելուն»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր