Նրանք կարող են գործարք կնքել մեզ հետ առանց միջուկային զենքի․ Թրամփը՝ Իրանի մասին          Աբովյան-Արզնի ճանապարհին բшխվել են «Nissan X-Trail»-ն ու «Opel»-ը, կա վիրшվոր       Ես անկեղծորեն ասում եմ, որ եթե պատերազմ լինի, այն անպայման տարածաշրջանային կլինի    

14 հուլ 2020 12:14

Ադրբեջանը դեռ կապիտուլյացիա չի ստորագրել.կրակահերթ կա Բերդի գյուղերի ուղղությամբ, ունենք նաև վիրավոր

«Տավուշի մարզի գյուղերի ուղղությամբ գիշերը համեմատաբար հանգիստ է եղել,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ՌՀ-ի մարշալ Հ.Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը և հավելում, -այս պահին ինտենսիվ կրակահերթ կա Բերդի գյուղերի ուղղությամբ, ունենք նաև վիրավոր»։ 


Արծրուն Հովհաննիսյանը նաև ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելիներս Ադրբեջանը դեռ կապիտուլյացիա չի ստորագրել, ինչքան էլ որ դաժան կորուստներ են կրում, պարտվում են միևնույնն է զենքեր ունեն և կարողանում են կրակել։ Մենք հաստատ ավելին ենք անում քան իրենք։ Խնդրում եմ իրենց կրակելու մասին լուրերը մի տարածեք»։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր