Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

14 հուլ 2020 16:32

Փառք ու պատիվ.մեկն ամուսնացած չէր , մյուսը 7 տարեկան որդի ուներ

Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից զոհված 31-ամյա մայոր Գարուշ Համբարձումյանը Բերդի տարածաշրջանից էր, ուներ մեկ երեխա։ 

 2016 թվականին ՊՆ-ն Գարուշ Համբարձումյանին ներկայացրել էր  ԶՈւ լավագույն սպաները եւ հրամանատարները շարքում, այն ժամանակ նա դեռ կապիտանի կոչում ուներ.


Կապիտան Գարուշ Համբարձումյանը ավարտել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Ստացել է սակրավորի մասնագիտություն եւ լեյտենանտի զինվորական կոչում ու նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար: Իսկ 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար:


Գարուշ Համբարձումյանը անձնակազմի նկատմամբ խստապահանջ է, օժտված կազմակերպչական ունակութուններով: Սիրելով իր մասնագիտությունը, նա ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ ձեռք է բերել բավարար գիտելիքների պաշար հավուր պատշաճի իրականացնելու իր ծառայողական պարտականությունները:


Բազմիցս խրախուսվել է հրամանատարության կողմից»։
***
Հակառակորդի կրակոցների հետևանքով զոհված զինծառայող Սոս Էլբակյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից էր։ Նա 28 տարեկան էր։
«Սոսն ավարտել էր  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու արդեն 6-7 տարի է, ինչ Տավուշի զորամասերից մեկում էր ծառայում։ Նա ամուսնացած չէր, ապրում էր ծնողների, ինչպես նաև եղբոր ու քրոջ հետ։ Տան փոքրն էր»,-ասաց Տիգրանյանը։


Տիգրանյանի խոսքով՝ Սոս Էլբակյանի ուշքն ու միտքը ծառայությունն էր, շատ էր նվիրված ծառայությանը։ Ինչ վերաբերում է ընտանիքի սոցիալական վիճակին, ապա, ըստ Տիգրանյանի, սովորական «գյուղացի ընտանիք է՝ խեղճ ու կրակ ապրող»։
















Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր