Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

15 հուլ 2020 14:24

Ադրբեջանի իշխանությունները դեմ չէին հակահայկական կոչերին,իսկ երբ արդեն սկսեցին իշխանության դեմ...

Հուլիսի 14-ին Բաքվում տեղի ունեցած ցույցն ի սկզբանե չէր ցրվում՝ չնայած արտակարգ դրությանը և կորոնավիրուսով պայմանավորված բավական խիստ պայմաններին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան՝ անդրադառնալով Բաքվում փողոց դուրս եկած մարդկանց հավաքին, որոնք պահանջում էին վերսկսել պատերազմը։


Ադրբեջանագետը նկատեց՝ իշխանություններն ի սկզբանեց չէին խոչընդոտում բազմահազարանոց ցույցին. «Միջամտեցին այն պահից, երբ առանձին խմբեր փորձեցին պոկվել ընդհանուր ցույցի տրամաբանությունից և շարժվել դեպի իրենց ԱԺ շենք։ Այդ ժամանակ արդեն ցույցը ցրեցին»,-ասաց Անժելա Էլիբեգովան, այնուհետև անդրադառնալով շարժառիթին, նշեց, որ դա առաջին հերթին առաջնագծում նրանց ունեցած զոհերն էին և վրեժ լուծելու իրենց հոգեբանական պահանջը հանրության համար։ Անժելա Էլիբեգովան նկատեց՝ սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում հանրությանը պետք է ջղայնությունն ինչ-որ տեղ թողնել, և այդ հնարավորությունը ստացան։


Հարցին՝ ցույցն արդյոք ինքնաբու՞խ էր, թե՞ հրահրված, ադրբեջանագետը նշեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունները որևէ կերպ ի սկզբանե դրան չէին խոչընդոտում և նույնիսկ բավական մեղմ վերաբերմունք էին ցուցադրում ցույցի ներկայացուցիչների հանդեպ, ենթադրում է, որ իշխանություններն առնվազն դեմ չէին նման ցույցի կամ ինչ-որ կերպով մասնակցում էին դրա կազմակերպմանը.


«Ցույցը սկսեցին ցրել, երբ վախեցան, որ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ։ Այսօր սպավսում է իրենց սպանված գեներալի հուղարկավորության արարողությունը, որի ընթացքում նույնպես հնարավոր է՝ ինչ-որ ցույցեր լինեն, որոնք կարող է վերածվեն քաղաքական ակցիայի»,-նշեց ադրբեջանագետը։


Հարցին՝ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներն այս պահին նոր հայտարարություններով հանդես եկել են, թե ոչ, Անժելա Էլիբեգովան պատասխանեց. «Այս պահի դրությամբ շատ դժվար է հետևել ադրբեջանական ԶԼՄ-ներին, որովհետև դաշտը գրեթե պառկած է, կայքերի մեծ մասը հասանելի չէ։ Բայց այն, ինչ կարողացել եմ առավոտյան հետևել, հիմնական ուղղությունը կրկին հակահայկական տրամաբանության մեջ է։ Այսինքն մեղավոր են հայերը և հանրության ագրեսիան պաշտոնյաների կողմից հայտարարություններով ուղղվում է մեր ուղղությամբ»,-ասաց Անժելա Էլիբեգովան։


Ինչ վերաբերում է հակառակորդի հնարավոր նոր վիրավորների և զոհերի մասին հաստատումներին, ադրբեջանագետն ասաց, որ այս պահի դրությամբ տեղեկատվություն չունի։


Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Բաքվում ցույց է տեղի ունեցել, որի ընթացքում ադրբեջանցիները վանկարկել են՝ «Տուն չենք գնալու», «Զենք տուր մեզ, Ալիև», «Ղարաբաղը մերն է» արտահայտությունները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր