100 հոգին դա մոտավորապես մի վաշտ է.Այդ երկու գործողություններն ավելին են, քան՝ դիվերսիոն գործողությունները

«Դրանցից երկուսը ամենացայտուն դեպքերն են, որոնք մենք անվանում ենք դիվերսիոն գործողություններ, բայց եթե անկեղծ ասենք, դրանք իրենց ծավալով ավելին են քան դիվերսիոն գործողությունը:
«Դա, դասական մարտավարությամբ, հարձակում է: 100 հոգին դա մոտավորապես մի վաշտ է: Եթե հաշվի առնենք, որ հատուկ նշանակության ստորաբաժանումներ են, բնականաբար, սպառազինությունն ու պատրաստությունն էլ շատ ավելի մեծ է: Վստահ եմ նաև, որ դասական վաշտի կանոններով 100 հոգուն չի աջակցել մեկ հրետանային մարտկոց, հավանաբար մի քանի դիվիզիոն է աջակցել, ինչը նշանակում է, որ հարձակման ծավալները շատ ավելի մեծ են, քան դասական մարտավարական դասագրքերում»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը: