Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

17 հուլ 2020 10:36

Իրենց ֆեյքերով տեղեկատվական պատերազմում էլ են տանուլ տալիս ադրբեջանցիները. «Փաստ»

«Մեր ժամանակների առանձնահատկություններից մեկը տեղեկատվական պատերազմներն են, և այդ ֆոնին գերկարևոր է կիբերանվտանգությունը, քանի որ ապատեղեկատվության և հիբրիդային պատերազմի վտանգը մշտական է և սպասելի, որ ցանկացած պահի այն կակտիվանա։

Հայաստանյան իրականության համար սա առավել կարևոր է, քանզի իրական պատերազմին զուգահեռ նաև տեղեկատվական պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ: Այս հարթության մեջ չափազանց վտանգավոր են արտաքին ֆեյք-նյուզերն ու հանրությանը իրականությունից շեղող լուրերը։ Թե՛ պատկան մարմինները, թե՛ մասնագիտական շրջանակները քանիցս զգուշացրել են հանրությանը՝ զգույշ լինել տեղեկատվական հոսքերի առումով, հետևել տեղեկատվական անվտանգության տարրական կանոններին: 


Այս առումով, բնականաբար, էական է սոցցանցերի խնդիրը, քանզի հատկապես ֆեյսբուքյան ֆեյք օգտահաշիվներով տարածվող տեղեկությունները կարող են ապակողմնորոշիչ նշանակություն ունենալ: 


Դրսի ուժերի հետ կապված նման հաշիվների դեմ պայքարը մշտական գործընթաց է, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրավապահ համակարգում էլ ավելի են խստացրել ֆեյք օգտատերերի «որսը», քանի որ հաճախ նրանց տարածած տեղեկություններն ուղղակիորեն սպառնում են ՀՀ պետական շահերին ու ազգային անվտանգությանը։ 


Թերթի հավաստի աղբյուրի փոխանցմամբ, օրերս իրավապահները հայտնաբերել են կեղծ օգտատերերի զգալի թվով օգտահաշիվներ, որոնք առանձնակի ակտիվացել են հուլիսի 12-ից հետո՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին զուգահեռ։ 


Մեր ունեցած տեղեկության համաձայն, հայտնաբերված օգտահաշիվների գերակշիռ մասը ադրբեջանական ծագում է ունեցել, և հայկական տիրույթում փորձել են տարածել կեղծ և պրոադրբեջանական քարոզչություն, ինչը կանխվել է»,-գրում է թերթը: 


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր