Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս․ նա 3-4 օրից իշխանություն չի լինելու          Ռուսաստանը Հայաստանին խնդրում է հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ում կամ ԵԱՏՄ-ում իր ապագայի վերաբերյալ       Փաշինյանը սպառնաց, որ Սամվել Կարապետյանը բավականին երկար ժամանակ հնարավորություն չի ունենա Հայաստանից հեռանալ    

17 հուլ 2020 15:35

Տեսանյութ.Մեծ Բրիտանիայում ադրբեջանցիները գրոհել են ՀՀ դեսպանատան վրա․ հայ համայնքը դիմակայում է

Լոնդոնի Քենիգսթոնի շրջանում գտնվող՝ Մեծ  Բրիտանիայում ՀՀ դեսպանատան վրա գրոհել են ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Լոնդոնի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Անետ Մոսկոֆյանը։


Նա տեղեկացրեց, որ ոստիկանությունը չի կարողացել իրավիճակը վերահսկողության տակ պահել և ադրբեջանցիներին ստիպված են եղել դիմակայել հայ համայնքի ներկայացուցիչները։


Իրավիճակը սրվել է այն բանից հետո, որ Մեծ Բրիտանիայի համայնքների պալատում քննարկում է եղել՝ Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ ագրեսիա սանձազերծելու մասին։

Ադրբեջանցի ցուցարարերը հավաքվել են ՀՀ դեսպանատան առջև։
Տեսանյութը տրամադրել է Լոնդոնի ՀՅԴ երիտասարդական միությունը․


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր