Տեսանյութ.էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյանը գերիների մասին          ՀՀ–ն Ադրբեջանին միջանցք տրամադրելու պարտավորություն չունի. ՀՀ ԱԳՆ–ի պատասխանն Ալիևին       Մի ստիպեք մտնել այդ դաշտ, այդ դաշտում դուք մշտապես, մոտակա 50 տարին պարտված եք լինելու. Ալեն Սիմոնյանն` ընդդիմությանը    

18 հուլ 2020 12:15

Այստեղ էլ իրավիճակը լարված է և վտանգավոր, ագրեսիվ ձևով են պահում. Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը։

– Տիկին Ղուկասյան, Ռուսաստանի հայերի միությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որ ՌԴ Դումայի և Դաշնային խորհրդի պատգամավորները այլ երկրների օրինակով աջակցեն Հայաստանին, թե՞ դա բացառված է։


– Ռուսաստանի հայերի միության նախագահը վերջին օրերին տարբեր պաշտոնյաների հետ է հանդիպումներ ունենում։ Հանդիպել է նաև Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումներ նախատեսվում են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնավորապես նախագահի աշխատակազմում և այլ տեղերում։ Բացի դրանից՝ շաբաթ օրը մենք Ռուսաստանի հայերի միությունում հանդիպելու ենք համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ։ Մենք դեռ ամսի 13-ին միությունում նիստ արեցինք և հայտարարությամբ հանդես եկանք, վաղն էլ համայնքի տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ենք հանդիպելու։ Ե՛վ Մոսկվայում, և՛ տարբեր մարզերում լարված է վիճակը, կոչեր են հնչում՝ հավաքվենք, գնանք ցույցեր անենք, գնանք Հայաստան, մեզ են դիմում, որպեսզի կազմակերպենք այդ տեղափոխումը և այլն, չնայած Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ կարիք չկա՝ կամավորներ գան։ Մենք համայնքի ներկայացուցիչների հետ կհանդիպենք, որպեսզի մեկ ընդհանուր ալգորիթմ գտնենք, տեսնենք՝ ինչ քայլեր ենք ձեռնարկում՝ կապված համայնքի հետ, որպեսզի սադրանքներ չանեն։ Այստեղ էլ իրավիճակը լարված է, ադրբեջանցիները Ադրբեջանի իշխանությունների կողմից հրահրվող ցույցեր են անում ՌԴ-ում և իրենց ագրեսիվ ձևով են պահում։ Սա չի նշանակում, որ մենք վախենում ենք, բայց, համենայնդեպս, որպեսզի սադրանքներին չտրվենք և ճիշտ դրսևորենք։ Մոսկվայի իշխանությունների հետ ենք հանդիպել քաղաքապետարանում, որտեղ մենք հասկացնում ենք, թե ինչպիսին է մեր համայնքի դիրքորոշումը և խնդրում ենք, որ իրենք էլ ադրբեջանցիների վրա ազդեն, որպեսզի նման ագրեսիվ վարքագիծ չդրսևորեն, և իշխանություններն էլ իրենց կողմից քայլեր պետք է ձեռնարկեն, որ մենք չսկսենք մեր քայլերը, և բախումներ այստեղ չլինեն։




– Այս օրերին, փաստորեն, էլ ավելի՞ են լարվել ՌԴ-ում ապրում հայերի և ադրբեջանցիների հարաբերությունները։


– Այո՛, ադրբեջանցիներն այստեղ ցույցեր են անում, և մեր տարբեր մարզային կազմակերպություններից կոչեր են հնչում, որ դրա դեմն առնեն։ Եթե ադրբեջանցիները նման ցույցեր են անում, ապա դրա դեմը պետք է առնեն իշխանությունները և ոչ թե մենք։ Այստեղ ադրբեջանցի ցուցարարները նույն պահանջներն են հնչեցնում, ինչ Ադրբեջանում ցույցերի ժամանակ, դրա համար էլ մենք վստահ ենք, որ այս ցույցերը նույն ոճն ու ձեռագիրն ունեն, նրանք պահանջում են պատերազմ, մահ հայերին և այլ լոզունգներով են հանդես գալիս։ Իրավիճակը իսկապես վտանգավոր է, արդեն կան ձերբակալվածներ և հիմա այլ գործողություններ էլ պետք է իրականացնեն, որ չավելանան այդ ցույցերը։ Իշխանություններն էլ մեզ ասում են, որ նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են, այդ ցույցերը ղեկավարվում են իրենց դեսպանատան և Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչը աբսուրդ է։ Այստեղ մենք ամեն ինչ անում ենք, որ բախումներ չլինեն, և մեր հայերը շատ արժանապատիվ ձևով են իրենց դրսևորում, մեր դիրքորոշումը հասցնում ենք Ռուսաստանի բոլոր հնարավոր ատյաններին։ Մեզ հավաստիացնում են, որ Ռուսաստանն ամեն ինչ անում է, որ այդ հակամարտությունը հայ-ադրբեջանական սահմանին ավելի չսրվի։


– Հայաստան վերադառնալ ցանկացող հայերին աջակցելո՞ւ է Ռուսաստանի հայերի միությունը։


– Մենք շատ հայերի ենք աջակցել, որ կորոնավիրուսի այս օրերին ցանկացել են վերադառնալ Հայաստան։ Մեզ դիմել են, մենք բոլորին օգնել ենք, մենք հայտարարությունում նշել ենք, որ եթե Էրդողանը նման հայտարարություններ է անում, պետք է հասկանա, որ սա 1915 թվականը չէ, որ ինչ ուզեն, կարող են անել։ Հիմա մենք Սփյուռք ունենք, Հայաստանը բանակ ունի, և ոչ ոք թույլ չի տա, որ Հայաստանի անկախության նկատմամբ ոտնձգություն լինի։ Մենք պատրաստ ենք, բայց մենք գիտենք, որ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ կամավորների աջակցության կարիք այս պահին չկա։


– Հնարավո՞ր է՝ հայերը պատասխան ցույցով հանդես գա։


– Նման կոչեր, իհարկե, կան, դրա համար էլ մենք հավաքվում ենք Ռուսաստանի միությունում՝ քննարկելու այդ հարցերը, նաև այն, թե արդյոք կա՞ նման անհրաժեշտություն, թե՞ չկա և այլն։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր