Հուլիսի 18-ից Հայաստանից դեպի Մոսկվա շարժվող բեռնատարները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում. ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

«Տեղում ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները:
Այս օրերին առևտրային գործունեության կազմակերպման, ապրանքների իրացման հնարավորություններ ստեղծված են մեծածախ առևտրի «Бухта» (Дмитровское шоссе 165, к․1, +7 (926) 6660099), «Шелковый путь» (32-й км МКАД) կենտրոններում, ինչպես նաև ք․ Տուլայի առևտրի կենտրոնում (с. Ильинка, ул․Центральная, вл․ 40):
Միաժամանակ կոչ ենք անում ներմուծող ընկերությունների բեռնատարների վարորդներին չուղևորվել «Ֆուդ Սիթի» կենտրոն և օգտվել նշված առաջարկներից։
Նշյալ հարցերով դեսպանությունում գործում է հետևյալ «Թեժ գծի» հեռախոսահամարը՝ + 7 (966) 118-89-84»,- ասվում է դեսպանության ֆեյսբուքյան գրառման մեջ: