Փաշինյանը ճնշում է իրավապահներին՝ եկեղեցու դեմ արշավը շարունակելու համար. «Ժողովուրդ»          «Հնարավոր զարգացման երկու սցենար կարող է լինել՝ կա՛մ ՀԷՑ-ի սնանկացում և էներգետիկ ճգնաժամ, կա՛մ սակագների էական բարձրացում». «Փաստ»       Եկեղեցու դեմ պատերազմում Նիկոլ Փաշինյանի հույսը մնացել են մի քանի «աբիժնիկները». «Փաստ»    

20 հուլ 2020 12:15

ԱԱԾ-ի թիրախում հայտնված դատավորը երակներն է կտրել.Գևորգ Նարինյանին կալանավորեցին

Ինչպես հայտնի է, երեկվանից դատարանը քննում է ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանքը երկամսյա խափանման միջոց ընտրելու՝ դատախազի միջնորդությունը:


ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ այս օրերին, երբ ԲԴԽ-ն նիստեր էր անում և ակտիվ գործողություններ էին տեղի ունենում վերոնշյալ դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հետ կապված, դատավոր Գևորգ Նարինյանը հայտնվել է շատ ծանր հոգեբանական վիճակում: Նա անգամ ինքնասպանության փորձ է կատարել երակները կտրելու միջոցով: Մեզ հայտնել էին, որ վերջինս երակները փորձել է կտրել հենց ԲԴԽ նիստի ժամանակ, սակայն պարզվում է դեպքն այլ կերպ է եղել: ԲԴԽ նիստից դուրս գալուց հետո վերջինս կտրել է երակները, ինչից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ցուցաբերվել է առաջին բուժօգնությունը:


Դեպքն արձանագրվել է նաև ոստիկանությունում, սակայն ոստիկանությունից մեկնաբանություն ստանալ մեզ այդպես էլ չհաջողվեց:
***
Քիչ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց դատախազության միջնորդությունը ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանքը երկամսյա խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատավորներին կալանավորում են։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր