Չեղարկում ենք Կանադայում արտադրված բոլոր ինքնաթիռների հավաստագրումը          Տեսանյութ․Մոտենում է հերթական ցիկլոնը, որը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը, օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-8 աստիճանով       Եռաբլուրում զոհվածների ծնողները շան լափ են թափել դիպուկահարների գլխին․ «Հրապարակ»    

20 հուլ 2020 13:16

Հակահայկական լոզունգներով Իգդիրում բնակվող ադրբեջանցիները հեծանվային բողոքի երթ են կազմակերպել

Ներկայիս Թուրքիայի արևելյան Իգդիր քաղաքում ապրող ադրբեջանցիները փողոց են դուրս եկել՝ բողոքելու հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերից։ Հեծանվային բողոքի երթի միջոցով նրանք իրենց դժգոհությունն են հայտնել հայկական զինված ուժերի գործողությունների կապակցությամբ։ Այս մասին գրում է ermenihaber-ը։


Բողոքի ակցիան կազմակերպել են Իգդիրի հեծանվային ակումբը և  Իգդիրում «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության ասոցիացիայի ներկայացուցչությունը»։


Երթի մասնակիցները պարզել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, վանկարկել հակահայկական լոզունգներ ու հնչեցրել Հայաստանի դեմ ուղղված կոչեր։


Իգդիրում հիշյալ ասոցիացիայի ներկայացուցչության ղեկավար Սերդար Ունսալը հայտարարել է, որ Հայաստանին պետք է «համարժեք պատասխան տալ» և, կրկնելով Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ Թուրքիայից հնչող հայտարարությունները, ասել է, որ «Թուրքիան և թուրք ժողովուրդը Ադրբեջանի կողքին են և Ադրբեջանը միայնակ չէ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր