Սա ուղղակի սպառնալիք է ՀՀ-ի համար.Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, վրան գրված՝ «сделано в России», և այդ ռումբերի պայթեցման վահանակը ռուսների ձեռքում է          Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք       Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց    

20 հուլ 2020 14:14

Տեսանյութ.Քանյե Ուեսթն ընտրողների հետ հանդիպմանը հայհոյել է, Աստվածաշնչից մեջբերում արել և արտասվել

Ռեփեր Քանյե Ուեսթն առանց բարձրախոսի ու դիմակի մոտ 1.5 ժամ ելույթ է ունեցել և անդրադարձել մի քանի տարբեր թեմաների` միջազգային առևտուր, արտոնագրված իրավունքներ, հղիության արհեստական ընդհատում։
Միջոցառումը կայացել է Հարավային Կալիֆոռնիայում, ներկա է եղել շուրջ 200 մարդ։ The Guardian–ը նրա ելույթն արդեն անվանել է «քաոսային», Vice News–ն էլ կասկածի տակ է դրել Քանյեի` նախագահ դառնալու մտադրությունը։


Ուեսթը նշել է, որ քաղաքական դաշտում իր հայտնվելը պարզապես աֆրոամերիկացիների ձայները ժողովրդավարներից տանելու փորձ չէ։ Նա իր ելույթի ժամանակ կատակել է կորոնավիրուսի մասին, հայհոյել, Աստվածաշնչից մեջբերում արել և արտասվել, երբ հիշել է իր ծնվելու պատմությունը։
«Ինձ մայրս է փրկել։ Հայրս ուզել է, որ կինն աբորտ անի։ Չէր լինի Քանյե Ուեսթը, քանի որ հայրս շատ զբաղված էր։ Ես ինքս էլ կնոջս խորհուրդ եմ տվել աբորտ անել, նա այդ խոսքերիս համար պետք է ամուսնալուծվեր ինձանից», – ասել է Ուեսթը։


Նա պատմել է` ինչպես է իր ապագա կինը` Քիմ Քարդաշյանը, հայտնել հղիության մասին, ինչպես է որոշվել լույս աշխարհ բերել երեխային։ Դրանից հետո երաժիշտը հուզվել է, և ժամանակ է պահանջվել, որ նա կարողանա շարունակել ելույթը։ Այնուհետև նա սկսել է քննադատել հղիության արհեստական ընդհատումները` միևնույն ժամանակ խոսելով դրանց օրինականացման օգտին։ Նա առաջարկել է ծննդկաններին միլիոն դոլար տալ և ասել է` ինչպես կարելի է այդ հարցը լուծել։
«Բոլորս հավասար ենք Աստծո առաջ։ Երբեմն դևերն են կառավարում մարդկանց, երբեմն` շրջակա միջավայրը, որում գտնվում ենք։ Սակայն բոլորս Աստծո մարդիկ ենք... Չկան լավ կամ վատ, կարմիր կամ կապույտ մարդիկ (Հանրապետական և Ժողովրդավարական կուսակցությունների գույները – խմբ.)։ Ահա թե ինչու են իմ մազերն այսօր մանուշակագույն», – ասել է Քանյեն։


Նա վստահեցրել է, որ չկա «ապօրինի ներգաղթ» հասկացություն, քանի որ այդ մարդիկ, ըստ նրա, աշխատում ու աջակցում են ԱՄՆ–ին, այդ պատճառով նրանց պետք է ազատ լինելու հնարավորություն տալ։


Ուեսթը նաև խոսել է երկրի սպառազինության հզոր ներուժի կարևորության մասին։ «Եթե այլ երկրներ գան, իսկ դուք զենք չունենաք, ի՞նչ կլինի ըստ ձեզ։ Ձեզ կստրկացնեն», – նշել է նա։


Վերջում նա ստիպված է եղել խնդրել, որ դահլիճից հեռացնեն մի դժգոհ հյուրի, իսկ միջոցառման ավարտին Ուեսթը խնդրել է հանդիսատեսին գնահատել իր ելույթը «շատ լավ» կամ «շատ վատ»։ Մի քանի վանկարկումներից հետո նա հրաժեշտ է տվել ու հեռացել։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր