Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

20 հուլ 2020 14:54

«Թուղթուգիրը» հանելու համար 54 հազար եվրո է քամուն տվել

Մոսկվայի բնակչուհին 54 հազար եվրո (մոտ 4,4 մլն ռուբլի) է տվել հեռուստատեսությամբ ելույթ ունեցած խարդախներին, որոնք խոստացել են հանել «թուղթուգիրը»:


Ինչպես նշում  է ria.ru-ն, կինը հեռուստացույցով էքստրասենսների մասին հաղորդում է դիտել ու հետաքրքրվելով կապ հաստատել դրա հեղինակների հետ: Վերջիններս կնոջը վստահեցրել են, որ նրա վրա «թուղթուգիր» է արված: «Փորձագետներն» ասել են, որ «թուղթուգիրը» պետք է անհապաղ հանել մի քանի սեանսի միջոցով:


Ընդհանուր առմամբ, կինն այդ սեանսների համար վճարել է 54 հազար եվրո: «Էքստրասենսները» խոստացել են, որ տված գումարը կվերադարձվի իրենց հիմնադրամից, սակայն գումարը ստանալուց հետո այլևս հնարավոր չի եղել նրանց հետ կապ հաստատել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր