Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

20 հուլ 2020 15:55

Տեսանյութ.Որտեղից էր Ադրբեջանը հրթիռակոծում Հայաստանը.Ո՞վ և ինչո՞ւ է թույլատրել ռուս լրագրողին հասնել շփման գիծ

Ռուսական WarGonzo թիմը՝ նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովիի հետ հնարավորինս մոտեցել է առաջնագծին, նկարահանել Աղդամ գյուղի մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերը, ինչպես նաև այցելել Հայաստանի սահմանամերձ Այգեպար գյուղ և զրուցել ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։
 
**
«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ իշխանությունները պարտավոր են բացատրություն տալ հանրությանը ո՞վ և ինչո՞ւ է թույլատրել ռուս լրագրողին հասնել շփման գիծ և նկարահանումներ կատարել:

Արդյոք չկա՞ նման սահմանափակում հայ լրագրողների համար:

Ո՞վ է թույլատրել այդ սուբյեկտին շապիկի վրա ունենալ Եվրոպական Միության սև ցուցակում հայտնված, ըստ տեղեկությունների պատերազմական հանցագործությունների հեղինակ, Ռուսաստանի օգտին այլ երկրների տարածքների անջատողականության համար պայքարած Արսենի Պավլովի «Մոտոռոլայի» նկարը և ո՞վ է թույլատրել տարածել այդ տեսանյութը:

Արդյոք այս սադրանքը ուղերձ չէ՞ աշխարհին, որը կասկածի տակ է դնում հայոց բանակի գործողությունների ինքնիշխան բնույթը»:
***
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «BE AWARE OF BETRAYAL!

Մի շարք հարցեր ՀՀ ՊՆ-ին, ԱԱԾ-ին և վարչապետին։ Դուք հասկանո՞ւմ եք, թե ում և որտեղ թողեցիք։ War Gonzo կոոպերածիվ ալիքը պատկանում է, ուշադրություն, «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» ռազմաքարոզչական ծառայությանը։ Դիտեք նույն այս Սեմյոն Պեգովի այլ նյութերը՝ զավթված Ուկրաինայի դոնբասյան տարածքից, ռուս ահաբեկիչների գովազդը, մարդասպան «Մոտոռալայի» դեմքով նրա շապիկը։ Հետո զարմանում եք, թե ինչո՞ւ է Կիևն ազերիների կողմն ընդունում։ Մեկ այլ հարց՝ հայ լրագրողներին դիրքեր չթողնելով, հայ զինվորի հաղթանակը «դիվանագիտորեն» կոծկելով, այդ ինչպե՞ ս եք առաջնագիծ թողնում ռուս չեկիստին, ով ներսից նկարահանում է մեր դիրքերը և հեռարձակում եթեր։ Սա ի՞նչ է՝ հիմարությո՞ւն, թե՞ դավաճանություն։ Միայն չասեք, որ «PR եք անում»՝ այս գործակալի դիտումները հազիվ 1,5 հազար է, հիմնականում նրա իսկ շեֆերն ու ացերիները։ Ես հարցնում եմ որպես Արցախյան պատերազմում 3 տարի ռազմական լրագրող և տեղեկատվական խորհրդական աշխատած մարդ, ով առ այսօր, 26 տարի անց էլ որոշ գաղտնիքներ չի բացահայտում։ Սա бардак է, պարոնայք»։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր