Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

21 հուլ 2020 14:15

Վերջ շոգերին.անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում

Հայաստանի շրջանների մեծ մասում հուլիսի 22-ին սպասվում են կարճաժամկետ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ օդրերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 20-25 մ/վ: Առանձին հատվածներում կարկուտ կտեղա։ Առաջիկա 2 օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 20-22 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21 +23, վաղը ցերեկը՝ +30 +32 աստիճան:


Օդի ջերմաստիճանը մարզերում.




Շիրակում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +20 +25,


Կոտայքի լեռներում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +20 +25,


Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19 +21, ցերեկը՝ +27 +30,


Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +20 +25,


Լոռիում գիշերը՝ +15 +19, ցերեկը՝ +20 +25,


Տավուշում գիշերը՝ +19 +24, ցերեկը՝ +23 +28,


Արագածոտնի լեռներում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +20 +25,


Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +29 +31,


Արարատում գիշերը՝ +20 +24, ցերեկը՝ +30 +33,


Արմավիրում գիշերը՝ +20 +24, ցերեկը՝ +30 +33,


Վայոց ձորում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +20 +25,


Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20 +24, ցերեկը՝ +30 +33,


Սյունիքի հովիտներում գիշերը՝ +21 +25, ցերեկը՝ +28 +33,


Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +21 +26,


Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +14 +19, ցերեկը՝ +22 +26 (հովիտներում գիշերը՝ +21 +25, ցերեկը՝ +28 +32):


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր