Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է    

22 հուլ 2020 11:15

Կորոնավիրուսի թափը չի կոտրվում. կա վարակման 439 նոր դեպք,18 մահ. ապաքինվել է 560 մարդ

Հայաստանում հուլիսի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 439 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 22-ին հաստատվել է կորոնավիրուսի 35693 դեպք:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 149898, վերջին մեկ օրում` 1718 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 10032 պացիենտ, նվազել է 139-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 24766 անձ` վերջին մեկ օրում 560 անձ:


Ընդհանուր առմամբ, 678 պացիենտ մահացել է (ավելացել է 16-ով):


Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 217 է:
Պացիենտները եղել են 60 (տղամարդ), 73 (տղամարդ), 66 (կին), 56 (կին), 60 (տղամարդ), 76 (տղամարդ), 69 (կին), 71 (տղամարդ), 49 (տղամարդ), 78 (տղամարդ), 54 (կին), 85 (կին), 85 (կին), 73 (տղամարդ), 61 (կին) և 59 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր