Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

23 հուլ 2020 14:15

Տեսանյութ.Ֆրանսիայում մարդիկ բռնել են հրդեհվող բնակարանի պատուհանից 10 մ բարձրությունից ցած նետված երկու եղբայրներին

Ֆրանսիական Գրենոբլ քաղաքում փողոցում գտնվող մարդիկ բռնել են հրդեհվող բնակարանի պատուհանից 10 մ բարձրությունից ցած նետված երկու եղբայրներին: Նրանցից մեկը եղել է 3, իսկ մյուսը՝ 10 տարեկան, գրում է The Guardian-ը:


Համացանցում հայտնված տեսանյութում երևում է՝ ինչպես է ավագը կրտսեր եղբորը ցած նետում մինչ կրակի լեզուները «կուլ են տալիս» պատշգամբը: Ներքևում կանգնածների բղավոցների ներքո րոպեներ անց ցատկում է նաև ավագ եղբայրը:


Նշվում է, որ երեխաները չեն տուժել, սակայն հոսպիտալացվել են շենքի ևս 17 բնակչի, ինչպես նաև իրենց փրկած 4 մարդու հետ:


Եղբայրներին փրկած մի երիտասարդ պատմել է, որ, լսելով օգնության կանչող ձայները, դուրս է եկել փողոց ու տեսել է այրվող շենքը. շուտով նրան է միացել ևս մի քանի հոգի՝ փորձելով օգնել տղաներին:


«Այլ տարբերակ չկար. մենք նրանց ասացինք, որ ցատկեն՝ թեկուզ վախենում էինք, որ չէինք կարողանա բռնել: Բայց երբ նրանք ցատկեցին, վախն անհետացավ»,-պատմել է 25-ամյա Վալիդը, որը երեխաներին բռնելու ժամանակ կոտրվածք է ստացել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր