Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

23 հուլ 2020 15:51

Վրաստանը սկսել է անհանգստանալ՝ վերջին օրերին երկրում արձանագրվում է վարակման կտրուկ աճ

Վերջին օրերին ցավոք, երկրում արձանագրվում է վարակման կտրուկ աճ, որն ուշագրավ է, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության այսօրվա նիստին, փոխանցում է 1Tv.ge-ն։


Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, Վրաստանի կառավարությունը վերահսկում է իրավիճակը, սակայն անհրաժեշտ է ցուցաբերել ուշադրություն:


«Այսօր մեր զրույցը պետք է սկսենք համաճարակային վիճակի մասին խոսելով: Երեկ ունեցանք 24 դեպք, այսօր՝ 12: Վերջին օրերին, ցավոք, երկրում արձանագրվում է վարակման կտրուկ աճ, որն ուշագրավ է: Չնայած նրան, որ վերահսկում ենք վարակի տարածման արագությունը, պետք է լինենք ուշադիր: Առանձնապես ուշագրավ է այն հանգամանքը, որ տարածումը կենտրոնացած է հիմնականում Գարդաբանիի շրջանի մի քանի գյուղերում: Հաշվի առնելով, որ այս գյուղերում սոցիալական կառուցվածքն այնպիսին է, որ բազմաթիվ քաղաքացիներ աշխատում են Թբիլիսիի շուկաներում և տոնավաճառներում, կայացվել է համապատասխան որոշում, որ շուկաներում և տոնավաճառներում խստանա վերահսկողությունը, դա կլինի ջերմաչափում և թեստավորում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր