Բայդենի նախագահությունից պատրանք ունենալ պետք չէ. ԱՄՆ-ն առաջնորդվելու է իր շահերով, ոչ թե ամերիկահայության          Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը       Զինված տղամարդը վայր է դրել զենքն ու բաց թողել երեխային. ոստիկանության տեսանյութը    

23 հուլ 2020 16:37

Ի՞նչ ճակատագրի արժանացան հակառակորդի՝ ծուղակում մնացած հատուկ ջոկատայինները

Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած հարձակումից հետո հայտարարվեց, որ հակառակորդի հատուկ նշանակային ջոկատի զինծառայողները մնացել են ծուղակում։


Պարզելու համար՝ ի՞նչ ճակատագրի արժանացան հակառակորդի՝ ծուղակում մնացած հատուկ ջոկատայինները, «Փաստինֆո» լրատվականը կապ հաստատեց ՊՆ խոսնակ՝ Շուշան Սփեփանյանի հետ. «Նախ պետք է բացատրեմ, թե ինչ է նշանակում «հայտնվել ծուղակում» տերմինը, որ մարտավարական իրավիճակ է, և հակառակորդի իրականացրած այս հարձակման պարագայում կապված էր՝ ինչպես տեղանքի, այնպես նաև տվյալ օրվա ժամի և մեր զինված ուժերի ստորաբաժանումների վարած գործողությունների բնույթի հետ։ Հետագայում ես նշել եմ նաև, որ իրականացվում է լրահետախուզում։ Ոմանք երևի «լրահետախուզում» տերմինը չեն ընկալել, կամ չեն հասկացել, թե դա ինչ է նշանակում։ Լրահետախուզում ռազմական տերմինաբանությամբ նշանակում է՝ ստեղծված իրադրության մասին առկա կարևոր, բայց հակասական տվյալների ստուգում։ Այսինքն իրականացվել է տվյալների ստուգում։ Այլ մանրամասների մասին, այս պահին նպատակահարմար չեմ գտնում հանրայնացնել։ Երբ այդ հետախուզական տվյալների հանրայնացման պահն ու անհրաժեշտությունը կլինի, այդ մասին կհայտնենք»։


«Փաստինֆոյի» ճշտող հարցին՝ մե՞ր վերահսկողության տակ գտնվող տարածքում են նրանք, թե՞ ոչ, տիկին Ստեփանյանը պատասխանում է. «Քանի դեռ գործողությունների շղթան շարունակվում է, այս պահին մանրամասներ չեմ կարող փոխանցել։ Պետք է սպասել։ Եթե կլինի ինֆորմացիա, մենք այդ մասին հայտարարելու ենք, իսկ եթե չենք հայտարարում, ուրեմն դրա կարիքը չկա»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր