Խոշոր վթար Երևանում, «Honda»-ին բախվել է արգելապատնեշին, գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում          Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան       Եթե նույն պայմանն ընդունելի է ԻԻՀ տարածքով անցնելու համար, ինչո՞ւ պետք է ընդունելի չլինի Հայատսանի տարածքով անցնելու համար    

24 հուլ 2020 12:55

Տեսանյութ.Եթե իրենց խնդրին լուծում չտրվի, հուլիսի 30-ին գնալու են Բագրատաշենի անցակետ.ՌԴ քաղաքացիների բողոքի ակցիան՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առջև

Այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց մի շարք քաղաքացիներ, հիմնականում ՌԴ, բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով, որպեսզի իրենց հնարավորություն տրվի մեկնել Ռուսաստան: Նրանք նշում են, որ ՌԴ դեսպանությունն իրենց հրաժարվում է օգնել:
Ակցիայի մասնակիցները նամակ փոխանցեցին, միաժամանակ  նշեցին, որ եթե իրենց խնդրին լուծում չտրվի, իրենք հուլիսի 30-ին գնալու են Բագրատաշենի անցակետ:


Իրավապաշտպան Դավիթ Հարութունյանը լրագրողներին ասաց, որ դեսպանությունն ինքնամեկուսացել է, ՌԴ քաղաքացիներին անուշադրության է մատնել, չեն օգնում մարդկանց: Նա նշեց, որ մարդիկ գրանցվում են տոմս գնելու համար, սակայն պատասխան են ստանում, որ տեղեր այլևս չկան:

«Ինչ որ մասնավոր  գրասենյակների շուտ են փոխանցում տեղեկատվությունը, տոմսերը գնում են, իսկ սովորական մարդիկ մնում են առանց տոմսերի»,- նշեց նա:


Իրավապաշտպանի խոսքով, այս մարդկանց անտեսում է և ՌԴ դեսպանությունը, և ՀՀ կառավարությունը. «Պետք է հարգել այս մարդկանց, որպեսզի նրանք կրկին ցանկանան վերադառնալ Հայաստան»: 


Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ Հայաստան է եկել փետրվարին, համավարակի պատճառով սահմանները փակելուց հետո չի կարողանում վերադառալ Ռուսաստան. «Տուն ենք վարձել, բայց արդեն գումար չկա վճարելու համար: Հաշվեք՝  մնացել ենք փողոցում, ապրուստի միջոց չկա: Ամեն օր այստեղ եմ գալիս, ոչ մի պատասխան, որևէ մեկը չի ընդունում»: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր