Կանխատեսվում է մինչև -3․․.-4 աստիճան ցուրտ. ԱԻՆ          Տեսանյութ.Ալիևը Երևանն է ուզում. օպերայի շենքի վրա թշնամու դրոշը դնելո՞վ են խաղաղություն կնքելու թուրքերի հետ       Հեյդար Ալիևը Թեհրանում եղել է ԿԳԲ-ի գործակալը. մաքրում էր իրանցիների կոշիկները. սկանդալային բացահայտում՝ Իրանից    

24 հուլ 2020 14:15

Ադրբեջանցիներն ատելությամբ են լցված Հայաստանի հանդեպ,ինչ վերաբերում է Ղարաբաղին, իհարկե, սա հայկական երկիր է

Ադրբեջանական քարոզչությունն աշխատում է հետեւյալ սկզբունքով՝ երբ ժողովուրդը թալանված է, անհրաժեշտ է ատելություն սերմանել մեկ այլ ժողովրդի նկատմամբ: Այս մասին հայտարարել է գրող եւ հրապարակախոս Միխայիլ Վելերն իր յութուբյան ալիքում:


«Ադրբեջանական քարոզչությունն աշխատում է: Երկրում կյանքը շաքար չէ: Հիշեք, թե քանի ադրբեջանցի կա: Եվ մարդիկ ատելությամբ են լցված Հայաստանի հանդեպ: Կյանքը շատ դժվար է, փող եւ աշխատանք չկա: Ալիեւների ընտանիքը զավթել է ամեն ինչ, ժողովրդին ոչինչ չի հասնում: Երբ ժողովուրդը թալանված է, նրա մեջ պետք է ատելություն սերմանել մեկ այլ ժողովրդի նկատմամբ: Այդպես է եղել ամբողջ պատմության ընթացքում»,- նշել է Միխայիլ Վելերը:


Միեւնույն ժամանակ նա շեշտել է, որ այն ամենը, ինչ հայերն ասում են իրենց պատմության եւ մշակույթի մասին, մաքուր ճշմարտություն է: «Հնագույն պետություն․ հնագույն քաղաքակրթություն»,- ասել  է նա: «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, իհարկե, սա հայկական երկիր է: Դարեր ու հազարամյակներ այն հայկական հող է եղել: Հարցը կարել էր խաղաղ, հանգիստ, օբյեկտիվորեն լուծել՝ պատմաբանների, ազգագրագետների, քաղաքագետների, հոգեբանների հանձնաժողովով: Սակայն հիմա ես չգիտեմ՝ արդյոք այս հարցը երբեւէ կկարգավորվի: Ես խնդրում եմ ռուս ունկնդիրներին հասկանալ, որ Ղարաբաղը հայերի համար շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան Ղրիմը՝ ռուսների։


Ռուսաստանը Ղրիմ է եկել Եկատերինայի հետ 18-րդ դարի վերջին: Ուրարտուն ամենահին պետությունն է ԽՍՀՄ տարածքում՝ 4 հազար տարեկան: Դա Հայաստանն է: Շատերը չգիտեն, որ Արարատը Հայաստանում չէ, այլ Թուրքիայում: Չգիտես ինչու, Լենինը Կարսի պայմանագրով Արարատը տվեց Թուրքիային: Կարծում էին, որ Թուրքիան շուտով եւս մեկ սովետական ​​հանրապետություն կդառնա, նրանք եւս կարմիր դրոշ ունեն, ընդունում են մեր օգնությունը: Սակայն հետո, երբ Աթաթուրքին օգնեցին ազատվել բրիտանացիներից, նա բոլոր կոմունիստներին նավ նստեցրեց եւ խորտակեց ծովում։ Դրանով Թուրքիայի փառահեղ կոմունիստական ​​ապագայի պատմությունն ավարտվեց»,- նշել է Միխայիլ Վելերը:


Նա հիշեցրեց հայ սպայի սպանության եւ մարդասպանի հերոսացման պատմությունը: «Թմբուկների զարկերի ներքո գնդակահարելու փոխարեն նրան ցմահ ազատազրկման դատապարտեցին։ Մի քանի տարի անց նա տեղափոխվեց Ադրբեջան: Այնտեղ նրան բառացիորեն նվագախմբով եւ կարմիր գորգով դիմավորեցին՝ բառացիորեն որպես հերոսի: Բնակարան տվեցին։ Արդարությունը հազվադեպ է հաղթում պատմության մեջ, բայց գոնե պետք է հիշել, թե որտեղ է այն»,- եզրափակեել է Վելերը:

 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր