Տեսանյութ.«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում          Տեսանյութ.Սանկտ Պետերբուրգում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. կան զոհեր       Տեսանյութ.Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին    

24 հուլ 2020 17:16

Տեսանյութ.Մերոնք հնարավորինս արագ պետք է կարգավորեն ՌԴ-ի հետ առկա տեսանելի կնճիռները

Տեսանյութ.Մերոնք հնարավորինս արագ պետք է կարգավորեն ՌԴ-ի հետ առկա տեսանելի կնճիռները«Հայացք» մամուլի ակումբում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը խոսեց արտաքին քաղաքական մարտահրավերների, սահմանային իրադրության և ներքին քաղաքական զարգացումների մասին:
 
Սուրեն Սուրենյանցը նշեց, որ մեր երկրում արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը պատշաճ մակարդակի վրա չեն. «Հայաստանը չունի այնպիսի դաշնակից, ինչպիսին Թուրքիան է Ադրբեջանի համար: Հայկական չհաջողված արտաքին քաղաքականության պատճատով էլ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ տարբեր երկրների կողմից հնչեցին պարիտետային գնահատականներ: Նման գնահագականներ հնցեցին նաև ԵԱՀԿ ՄԽ-ի ու ՀԱՊԿ-ի կողմից: Մերոնք պիտի հնարավորինս արագ փորձեն կարգավորել ՌԴ-ի հետ առկա տեսանելի կնճիռները: Եթե հայ-ռուսական հարաբերությունները լինեն նորմալ մանարդակի վրա, ապա չեմ կարծում, թե ՌԴ-ում պատկան մարմինները չեն կարողանա հաշված ժամերի ընթացքում կանխել ադրբեջանական խուժանի խայտառակ գործողությունները»,- ասաց Սուրեն Սուրենյանցը: 
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր