Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

25 հուլ 2020 11:15

Կորոնավիրուսի վարակման 383 նոր դեպք. կա 10 մահ, 509 անձ ապաքինվել է

Հայաստանում հուլիսի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 383 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 25-ին հաստատվել է կորոնավիրուսի 36996 դեպք:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 155 664, վերջին մեկ օրում` 1850 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 9833 պացիենտ, նվազել է 133-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 26243  անձ` վերջին մեկ օրում 509 անձ:


Ընդհանուր առմամբ, 700 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով):


Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 220 է:
Պացիենտները եղել են 71 (կին), 56 (կին), 69 (տղամարդ), 72 (տղամարդ), 79 (կին), 85 (կին), 85 (կին) և 64 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր