Տեսանյութ.Մեկնարկել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ավանդական Ջահերով երթը          Կաթողիկոսն ընդունել է բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչներին, քննարկվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը       Հստակ առաջարկ ենք արել ՌԴ-ին և Ուկրաինային, ժամանակն է նրանք կա՛մ ասեն այո, կա՛մ ԱՄՆ-ն դուրս կգա գործընթացից    

27 հուլ 2020 10:56

Կորոնավիրուսի վարակման 73 նոր դեպք. կա 7 մահ

]Հայաստանում հուլիսի 27-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 73 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 37390 դեպք:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 157466, վերջին մեկ օրում` 314 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 9793 պացիենտ, ավելացել է 121-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 26665  անձ` վերջին մեկ օրում 187 անձ:


Ընդհանուր առմամբ, 711 պացիենտ մահացել է (ավելացել է 6-ով):


Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 221 է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր