Դեկտեմբերի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Բшխվել են «Chevrolet»-ը և «BMW»-ն, որոնցից մեկն այնուհետև բшխվել է կայանված «Mercedes»-ին, կա 3 վիրшվոր       Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի ՀՀ՝ Ադրբեջանի տարածքով, սա պատմական է    

27 հուլ 2020 13:13

Տեսանյութ.Ադրբեջանցի երգիչ Ասլան Ախմադովը դիմում է պրովոկատոր ադրբեջանցիներին՝ այդ կոնֆլիկտները պետք պետք են Բաքվի իշխանություններին

Քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ադրբեջանցի երգիչ Ասլան Ախմադովի կոչը․ «Մոսկվայում բնակվող ադրբեջանցի երգիչ Ասլան Ախմադովը դիմում է իր հայրենակիցներին և կոչ անում դադարեցնել բոլոր տեսակի պրովոկացիաները՝ նշելով, որ տեղացի ադրբեջանցիներին այդ կոնֆլիկտները պետք չեն, դրանք պետք են Բաքվի իշխանություններին։ Նաև ներկայացնում է իր կյանքից օրինակներ, որտեղ նշում է, որ երեկ վախեցել է խանութում ներկայանալ՝ որպես ադրբեջանցի, և մեկ օրինակ բերում, որ հայ տաքսու վարորդ է իրեն տեղափոխել, և բարեհաջող տեղ է հասցրել, ինչը ինքը գնահատում է և նշում, որ նա կարող էր տանել և վրեժխնդիր լինել այս օրերին տուժած իր եղբայների համար»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր