Միլիոնավոր հայրենակիցներիդ համար խառնակ օրեր են, պետք է ոչ թե հանգիստ գնաս արձակուրդ,, այլ ձեռքերդ քշտած ամեն ինչ անես.«Իրատես»

Բացի այն, որ Արցախում տարածք զիջելով խախտվում է մեր անվտանգության գոտին, այլև, ինչպես ասում են, ուտելիս է ախորժակը բացվում, իմա՝ Ադրբեջանը չի բավարարվի իր ունեցածով։ Այս պարագայում խոսել ադրբեջանցու «կառուցողական» մոտեցումների, խնդիրը երեք կողմերին ընդունելի տարբերակով լուծելու մասին առնվազն անհեթեթություն է, եթե չասենք՝ դավաճանություն, որովհետև Ադրբեջանի ընդունելի տարբերակը Արցախով, Սյունիքով Երևան հասնելն է և թուրքական աշխարհի համար իր մեծ եղբոր՝ Թուրքիայի հետ ազատ միջանցք բացելն է։
Այս հեռանկարը չտեսնող և զարգացումների տրամաբանությունից դուրս եկած իշխանությունը չի կարող ամեն անգամ ջրից չոր դուրս գալ բանակի հաջողությունների հաշվին։ Կաղ ու կույր դիվանագիտությամբ երկար չես կարող ապրել մի տարածաշրջանում, որտեղ բոլորն արդեն քեզ գործընկեր ու դաշնակից չեն, իսկ խոշոր տերություններն էլ իրենց հարցերն են կարգավորում քո հաշվին։ ՈՒժն ու խելքը ոչ թե ամեն օր ավելի բարձր գոռալն է, թե ինքնավար ենք ու ոչ մեկին բանի տեղ չենք դնում, այլ որքան հնարավոր է շատ բարեկամներ ու գործընկերներ ձեռք բերելը։ Ավելին՝ ոչ թե բոլորի դեմ հրապարակավ սրեր ճոճելն է, այլ հետնաբեմում սեփական շահերը բոլոր հնարավոր ու անհնար ձևերով առաջ տանելն է, ոչ թե կեղծ խաղասիրություն քարոզելն է, այլ այդ խաղաղության համար ամեն օր աշխատելն է, շատ համախոհներ գտնելը։ Եվ ամենակարևորը. երբ երկրիդ ու սփյուռքում ապրող միլիոնավոր հայրենակիցներիդ համար խառնակ օրեր են, պետք է ոչ թե թողնես ու հանգիստ գնաս արձակուրդ, այլ որպես երկրի ղեկավար, ձեռքերդ քշտած ամեն ինչ անես, որ օր առաջ խաղաղություն ու անվտանգություն բերես երկրիդ ու ազգիդ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։