ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անպատասխանատու հայտարարություններ է անում, չի հասկանում, թե ինչի մասին է խոսում          Վերջին անգամ նման ձմեռ ունեցանք 2017թ-ին. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել       Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը    

28 հուլ 2020 12:53

Վրաստանում հակահայկական ցույց են կազմակերպել.Ազերիները փորձում են էժանագին սադրանքներով շահել նաև վրացիների համակրանքն ու աջակցությունը

Տարբեր երկրներում ադրբեջանցիները շարունակում են իրականացնել հակահայկական միջոցառումներ։ Միջոցառումների մեծ մասը հայտնի է, որ ուղղորդվում են ադրբեջանական պետության և հատուկ ծառայությունների կողմից։ Այս մասին գրում է ermenihaber-ը։


Ի թիվս այլ երկրների Վրաստանում ևս ադրբեջանցիները փորձում են հայերի դեմ սադրիչ միջոցառումներ իրականացնել։


Մասնավորապես ադրբեջանաբնակ Մառնեուլի քաղաքում տեղի ունեցած ցույցի ժամանակ մասնակիցները Ադրբեջանի և Վրաստանի դրոշներով  հակահայկական բնույթի պաստառներ են պարզել։


Չնայած, որ նմանատիպ ցույցերը տեղի են ունենում Ադրբեջանի կողմից Հայաստանի հյուսիս-արևելքում գտնվող Տավուշի մարզի վրա իրականացրած հարձակումից հետո ծավալված բախումների համատեքստում, այնուամենայնիվ, ադրբեջանցի ցուցարարների պարզած պաստառները վերաբերում են միայն Ղարաբաղին։


«Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին», «Աբխազիան և Օսեթիան պատկանում են Վրաստանին»  գրությունները կողք կողքի պարզելով՝ ադրբեջանիցները փորձում են էժանագին սադրանքներով շահել նաև վրացիների համակրանքն ու աջակցությունը՝ համեմատության մեջ դնելով իրականաում շատ տարբեր երևույթներ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր