Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

30 հուլ 2020 10:16

Կորոնավիրուսը նահանջում է. հիվանդանոցները կրկին կվերապրոֆիլավորվեն,ինչո՞ւ այդքան ծախս արվեց մարզահամալիրի վրա.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը հիմա էլ անում է ամեն ինչ, որ հանրությունը «տեղեկանա», որ կորոնավիրուսի նահանջը պայմանավորված էր բացառապես իրենց կողմից լավ կազմակերպված «դիմակ արշավով»,  որը վարում էր անձամբ Փաշինյանը, ինչը, ըստ  իրենց, տվեց իր պտուղները։


«Այո, նահանջում է հիվանդությունը, որովհետեւ բնակչության մեծ մասը սկսեց դիմակ դնել»,- ասաց առողջապահության կազմակերպիչը: Բայց ասում են` եղանակային պայմաններից է, շոգը չեզոքացնում է վիրուսը, մանավանդ՝ առարկաների վրայից, առհասարակ՝ ողջ աշխարհում է նահանջում վարակը։ «Էդպես որ լիներ, Դուբայում, մնացած տաք երկրներում վարակ չէր լինի՝ վիրուսը դրսում չի ապրում, այլ` կենդանի օրգանիզմում, մարդուց մարդ է փոխանցվում, եթե առանց դիմակ ես»:


Ինֆորմացիա կա, որ կորոնավիրուսի համար հատկացված հիվանդանոցները կրկին վերապրոֆիլավորվում են սովորական հիվանդանոցների: «ԱՀԿ-ն ասել է, որ սպասվում է վարակի երկրորդ ալիք, վերապրոֆիլավորում չասենք, չնայած հիմա մահճակալները նախկինի նման զբաղված չեն, սակայն այս փուլում դեռ չենք վերապրոֆիլացվի, որովհետեւ նաեւ բավականին ծախսատար է, բայց որպես պլան՝ քննարկվում է»:


Այդ դեպքում ինչո՞ւ այդքան ծախս արեցիք, օրինակ, մարզահամալիրի վրա, փո՞ղ լվացիք։ «Ոչ, մարզահամալիրում ոչ մի բան արված չէ, ընդամենը հին կոյկեքը տարել-դրել ենք․ եթե ուշադիր նայեք, դրանք ՊՆ-ի հին կոյկաներն են, առողջապահական որեւէ պարագա չկա»: Բա ինչո՞ւ էիք ՊՆ «կոյկաները» տանում, նկարները պտտում համացանցում, որ վախեցնեի՞ք բնակչությանը։ «Ես չգիտեմ»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր