Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

31 հուլ 2020 10:56

Կորոնավիրուսի վարակման 354 նոր դեպք. կա 13 մահ. Ապաքինվել է 631 մարդ

Հայաստանում հուլիսի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 354 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:


Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 31-ին հաստատվել է կորոնավիրուսի 38550 դեպք:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 163736, վերջին մեկ օրում` 1982 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 8587 պացիենտ, պակասել է 290-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 28997  անձ` վերջին մեկ օրում 631 անձ:


Ընդհանուր առմամբ, 738 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):


Արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 228 է:
Պացիենտները եղել են 70 (կին), 65 (տղամարդ), 41 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 79 (տղամարդ), 72 (տղամարդ), 63 (տղամարդ), 76 (կին) և 64 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր