Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Հրաժարական եմ տալիս Լոռու մարզպետի պաշտոնից, դադարեցնում եմ քաղաքական և կուսակցական գործունեությունս       Ոստիկանապետ, ՆԳՆ փոխնախարար Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից    

31 հուլ 2020 12:36

Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ զորավարժությունների տեսանյութ է հրապաևակել

Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ զորավարժությունների տեսանյութ է հրապարակել: Կադրերը YouTube-ի իր ալիքում տեղադրել է Anadolu գործակալությունը:

Մեկուկես րոպե տևողությամբ հոլովակում երևում է, թե ինչպես են տրանսպորտային ինքնաթիռից բեռնաթափում ռազմական տեխնիկան: Պատկերված է նաև մոտոհրաձգային հետևակի շարասյան շրջադարձը մարտական դիրքի​​:


Հուլիսի 28-ին թուրք զինվորականները ժամանել են Ադրբեջան՝ համատեղ զորավարժությունների մասնակցելու նպատակով, այդ թվում՝ Հայաստանի հետ սահմանին: Մարտական կրակոցներով մարտավարական և մարտավարական թռիչքային լայնածավալ  գործողությունները սկսվել են հուլիսի 29-ին և կտևեն մինչև օգոստոսի 10-ը՝ երկու երկրների միջև ռազմական համագործակցության համաձայնագրի համաձայն: Զորավարժություններին ներգրավված են զրահատեխնիկա, հրետանային կայանքներ, ռազմաօդային ուժերի ռազմական և տրանսպորտային ուղղաթիռներ, Ադրբեջանի և Թուրքիայի բանակների հակաօդային պաշտպանության ուժեր և զենիթահրթիռային ստորաբաժանումներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր