Ծնողներ կան՝ չեչեն հեղինակությունների են փորձում դիմել.Ի՞նչ է՝ թշնամին չգիտի՞, որ Հայաստանի իշխանությունները Արցախը ծնկի են բերել թուրքերի առջեւ...          Մեզ են հասնում լուրեր, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ քայլերթի է հանելու նաև հայ ռազմագերիներին       Դատարանը 2016-ին Թուրքիայում հեղաշրջման փորձի մասնակիցներին դատապարտել է ցմահ ազատազրկման    

31 հուլ 2020 15:02

Ադրբեջանցի մայոր է մահացել

Հուլիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է զինված ուժերի գլխավոր կլինիկական հոսպիտալի վերակենդանացման և անեսթեզիոլոգիայի բաժանմունքի սպա, մայոր Ջաֆարով Թեյմուր Օքթայ օղլուն (Cəfərov Teymur Oktay oğlu)։

Ջաֆարով Թեյմուր Օքթայ օղլու
Ջաֆարով Թեյմուր Օքթայ օղլու (Cəfərov Teymur Oktay oğlu)
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունիսի վերջին տված իր հարցազրույցում Ադրբեջանի ԶՈւ-ում կորոնավիրուսի տարածման մասին խոսելիս խուսափել էր թվեր ներկայացնելուց, և միայն նշել էր, որ զորակոչի ու զորավարժությունների ժամանակ են վարակի մի քանի դեպքեր գրանցվել։

Իսկ Ադրբեջանի զինված ուժերում նոր տեսակի կորոնավիրուսի հայտնաբերման մասին առաջին հայտարարությունը եղավ մայիսի 15-ին։ Ադրբեջանի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միության ղեկավար Ռամին Բայրամլուն հայտարարեց, որ մի քանի սպայի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։

Նշենք, որ 2020 թ. հունվարի 1-ից մինչ օրս Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 44 կորուստ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր