Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

01 օգոս 2020 13:15

Մեր արյամբ գծված սահմանը, եթե փոխվի` ընդարձակվելու է. Արցախի նախագահը պատասխանել է Ալիևին

Ստեղծված իրավիճակում Արցախի ժողովրդի հետ քաղաքական ու շանտաժի հռետորաբանությամբ խոսելը հղի է անդառնալի հետևանքներով։ Մարտունու շրջանի համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Արցախի մասին հայտարարություններին։
Ալիևը երեկ հայտարարել էր, թե Արցախի հետ բանակցություններ վարել հնարավոր չէ, քանի որ, ըստ նրա, ԼՂ Հանրապետություն գոյություն չունի։ Նա ասել էր` եթե Հայաստանը խիզախություն ունի, թող ինքն էլ ճանաչի Արցախի Հանրապետությունը։


«Արցախի պաշտպանության բանակը, թիկունքում ունենալով հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը, պատրաստ է ոչ միայն պաշտպանել մեր երկրի տարածքային անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը, այլ նաև անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալ հակառակորդին։ Ավելին, մենք պատրաստ ենք վերադարձնել Արցախի գրավյալ տարածքներն Ադրբեջանից»,–ասել է Հարությունյանը։


Նրա խոսքով` Ալիևի հայտարարությանը կարելի էր և չարձագանքել, բայց պետք է ևս մեկ անգամ վերահաստատել այն, ինչ մտածում ենք, ինչի համար ապրում ենք, հանուն ինչի պատրաստ և ի վիճակի ենք մշտապես մարտնչելու:
Հարությունյանն ասում է, որ կասկածի տակ չպետք է դրվեն հայկական կողմի այն քայլերը, որոնց սկիզբ է դրվել 1988-ից։ Արցախի նախագահը վստահեցնում է` սահմանը, որը գծվել է մեր արյամբ, անհնարին է փոփոխել, իսկ փոփոխվելու պարագայում այն ավելի կընդարձակվի։


Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց էին ունեցել. Ալիևը բարձր էր գնահատել Թուրքիայի աջակցությունը Հայաստանի հարցով։








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր