Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

03 օգոս 2020 11:11

Ալիևն օգտագործում է COVID-ն ու Հայաստանի հետ ռազմական լարվածությունը՝ ընդդիմությանը վերացնելու համար.Եվրոպական խորհրդարան

Եվրոպական խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը`«Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ ալյանսը» (S&D), հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է, որ հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի լրջությունը՝ կոչ են անում Եվրոպական միությանը թիրախավորված պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Ադրբեջանում ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ բռնաճնշումների համար:


S&D խմբի փոխնախագահ Քեթի Պիրին Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ զարգացումներն անհանգստացնող է համարում, հատկապես Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից դաժան խոշտանգումների վերաբերյալ հավաստի զեկույցներից՝ ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» (ԱՀ) կուսակցության նախագահի տեղակալ Ֆուադ Գահրամանլիի նկատմամբ:


Ասվում է, որ Գահրամանլին մեկն է այն տասնյակ ընդդիմադիր գործիչների շարքում, որոնք ձերբակալվել են նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից՝ հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքներով և Ալի Քերիմլիի հետ ներկայումս ապօրինի կերպով ենթարկվել է դե-ֆակտո տնային կալանքի:


«Այս դատապարտելի գործողությունները մաս են կազմում նախագահ Ալիևի կողմից ընդդիմության անդամների ահաբեկման, ոտնձգությունների և ձերբակալությունների համակարգի։ Խախտելով Ադրբեջանի օրենսդրությունը և երկրի միջազգային պարտավորությունները, նրանց մերժվում են իրենց հիմնական իրավունքները, ինչպիսիք են շփումը իրենց փաստաբանների և ընտանիքների հետ:


Անթույլատրելի է, որ նախագահ Ալիևը օգտագործում է COVID-19 համաճարակը և վերջերս Հայաստանի հետ ռազմական լարվածության աճը` որպես արդարացում` երկրի քաղաքական ընդդիմության մնացորդները վերացնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:


Հաշվի առնելով Ադրբեջանում տիրող իրավիճակի լրջությունը՝ կոչ են անում ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ առանց հապաղելու, Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ սահմանել թիրախավորված պատժամիջոցներ, որոնք պատասխանատու են երկրում քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության բռնաճնշումների համար։




 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր