Դիակներ, խոցված զրահատեխնիկա. Արցախի ՊՆ–ն նոր տեսանյութ է հրապարակել          Տեղեկություններ կան, որ Թուրքիան ավելի քան 300 վարձկան է ուղարկել Ադրբեջան. Սաֆրաստյան       Տեսանյութ.Ամբողջ Հայաստանի տարածքում հերթեր են հայտարարված զորակոչին անդամագրվելու համար    

03 օգոս 2020 12:56

Անգամ Փաշինյան Արփիի ծիծաղը կգա.իրենց անկարողությունը տեսնում են շեֆին հրապարակային քծնելու մեջ. անվստահություն, ներքին վախեր

Կազմաքանդվող բոլոր իշխանությունները բարքերի առումով ունեն նկատելի ընդհանրություններ. որ երկրի, որ հասարակության մասին էլ խոսք գնա։


Մի քանի բնութագրիչներ կան՝ տոտալ անվստահությունը, անամոթ քծնանքը, կամակատար, բայց ոչ կարող անձանց կարևոր պաշտոնների նշանակելը և այլն։ Սրանք բոլորը վկայում են իշխանության համակարգային խնդիրների և կազմաքանդվելու մեծ ռիսկերի մասին։


Այդ մթնոլորտում բարձրաստիճան պաշտոնյաները տապալելով իրենց ֆունկցիաները, տապալելով իրենց ոլորտները, որևէ արդյունք չտալով, իրենց պաշտոնավարելու երաշխիքները տեսնում են շեֆին հրապարակային քծնելու մեջ։ Օրինակ՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը, իր արևմտյան կրթությամբ հանդերձ, ամենադասական արևելյան քծնանքով հայտարարում էր, որ «Հուլիսյան դեպքերի ամբողջ գործընթացը ղեկավարել և համակարգել է վարչապետ Փաշինյանը»։


Սա մի ձևակերպում է, որից անգամ Փաշինյան Արփիի ծիծաղը կգա։ Ախր մարտական գործողությունների թեժ պահին վարչապետ Փաշինյանը ողջ աշխարհի առաջ դեռ ճշտում էր ադրբեջանական Ուազի ճակատագիրը և, եթե Դավիթ Տոնոյանը չոր չփակեր խոսակցությունը, Նիկոլը մոտ էր Ուազի տեխաստմոտրի և ԱՊՊԱ-ի հարցերին անցնելուն։ Բայց Արմեն Գրիգորյանը լուծում է հասարակ անձնական հարց՝ դուր գալ շեֆին։ Սա առաջիկայում լինելու է վարակիչ՝ սպասեք մյուս բարձրաստիճան պաշտոնյաների քծնանքի մաստեր-կլասին։ Իսկ երբ սա սկսում է դուր գալ շեֆին, ուրեմն իշխանության կազմաքանդումը շատ մոտ է։


Իշխանության թուլության հաջորդ հատկանիշը՝ կարևորագույն պաշտոնների մեկ հատկանիշով նշանակելն է. նրանք պետք է լինեն բացառիկ կամակատար, լինեն վարչապետի ստվերը։ ԱԱԾ պետ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է միայն ու միայն այդ պատճառով՝ որ կատարի Փաշինյանի բոլոր հրահանգները և վտանգ չլինի անձնապես իր համար։ Սա հայտնի մոտեցում է. օրինակ Սահակաշվիլին ուներ Ամիրան Մեսխելի, որին համարում էր իր ամենավստահելի մարդկանցից մեկը, որի միջոցով էին արվում ամենաստոր բաները և, որը վերջում, ամենակարևոր պահին, ծախեց Սահակաշվիլիին՝ փոխարենը փրկելով իր գլուխը։


Նույն տրամաբանությամբ Շրջակա միջավայրի նախարար է նշանակվել Ռոմանոս Պետրոսյանը՝ անել միայն այն, ինչ կասի Փաշինյանը։ Ինքնուրույն չմտածել, չխոսել, չշնչել.... Ի դեպ, նա բավական ազնիվ գտնվեց, նշանակվելուց հետո անմիջապես ասելով, որ նախարարը չի կարող ունենալ վարչապետից և կառավարությունից տարբերվող կարծիք։ Թեև սահմանադրությունը լրիվ այլ բան է պարտադրում։


Երբ իշխանության մեջ սկսում են տիրել այս բարքերը, կառավարման էֆեկտիվությունը կտրուկ ընկնում է։ Հայաստանը հիմա այդ փուլում է։ Միակ հարցը՝ որքան ժամանակ կտևի։


Մարինե Սուքիասյան Այլընտրանքային նախագծեր խումբ




Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր