Ես դեմ եմ հիստերիային. մարդկությունը կորոնավիրուսից չի մահանա. Ռոշալ
![](https://cdn2.img.armeniasputnik.am/images/2009/75/20097597.jpg)
Ռոշալի համոզմամբ՝ «կորոնավիրուսի համավարակը կենսաբանական պատերազմի նախնական փորձն է»:
«Երբ վերլուծում եմ ստեղծված իրավիճակը, հասկանում եմ, որ այս ամենը կենսաբանական պատերազմի նախնական փորձն է: Ես չեմ ասում, որ վարակը ստեղծվել է մարդու կողմից. նման պնդումների համար բավականաչափ փաստեր չկան, բացի այդ՝ ես վարակաբան չեմ: Սակայն սա ստուգում է առողջապահության համակարգի, այդ թվում՝ երկրի կենսաբանական պաշտպանության հուսալիությունը»,-ասել է բժիշկը:
Ռոշալն ընդգծել է, որ այժմ բոլորի համար ակնհայտ է, որ աշխարհը պատրաստ չէր ոչ միայն համավարակին, այլև համաճարակին. աշխարհի որևէ երկրում համաճարակի գագաթնակետի ժամանակ դիմակների և պաշտպանիչ հագուստի անհրաժեշտ քանակություն չկար:
«Այնուհանդերձ՝ ես դեմ եմ հիստերիային. մարդկությունը կորոնավիրուսից չի մահանա: Այն վերապրել է ջրծաղիկը, խոլերան, ժանտախտը և բազմաթիվ այլ վարակներ»,-ընդգծել է Ռոշալը: