Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 7-9-ը հանրապետությունում          Կոտայքում «Reanult Logan»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով մաhացել է հիվանդանոցում       Երևանում քաղաքացին 12-րդ հարկից ընկել է վերելակի հորանն ու մաhացել    

03 օգոս 2020 14:14

Ռուսաստանի ադրբեջանցիները Ադրբեջանի ղեկավարությունից սպառնալիքներ են ստացել հայերի վրա հարձակվելուց հրաժարվելու համար

Ռուսաստանի որոշ ադրբեջանցիներ ասում են, որ սպառնալիքներ են ստացել հայերի վրա հարձակվելուց հրաժարվելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը:


Նրա խոսքով՝ Ռուսաստանի ադրբեջանցիները նման սպառնալիքներ են ստացել Ադրբեջանի ղեկավարությունից: «Դա վկայում է հայերի վրա հարձակումների կազմակերպված բնույթի մասին: Հայերի վրա նոր հարձակումների, հակահայկական ակցիաների կամ էլ բիզնեսին ու առեւտրին խոչընդոտելու մասին որեւէ տեղեկություն չկա: Սակայն ակնհայտ է, որ մեզ մշտապես փորձում են ներքաշել ինչ-որ պրոցեսների մեջ: Այդ պատճառով մեր հայրենակիցներին կոչ ենք անում չտրվել սադրանքներին եւ վրժեխնդրության որեւէ ակտ չկատարել»,-ասաց նա:


Նշենք, որ հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական էսկալացիայից հետո տարբեր երկրներում, այդ թվում Ռուսաստանում, հայերի եւ ադրբեջանցիների միջեւ բախումներ տեղի ունեցան:


Այդ ֆոնին Մոսկվայում ադրբեջանցիներին պատկանող «Ֆուդ Սիթի» շուկայում հրաժարվեցին հայկական գյուղատնտեսական արտադրանքից, իսկ «Կրոկուս» առեւտրի կենտրոններից, որոնք եւս պատկանում են ադրբեջանցիներին, հանվեցին հայկական բոլոր ապրանքները: Այժմ նման խոչընդոտներ այլեւս չկան: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր