Հունիսի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի դրույթների ցանկացած խախտման համար       Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ՝ առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցելու    

04 օգոս 2020 12:28

Ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու.Եթե այս արտահոսքն իրականում եղել է, չորս ոտքով կղանքի մեջ ենք

ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։

Մի հարցրեք ինձ՝ սա ճիշտ է, թե սխալ։ Ես տեղյակ չեմ։ Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանն ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին։ Եվ, վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու։ Էսքան արտահոսքեր եղան, մի անգամ չլսեցինք, որ հայտնաբերվել է արտահոսքի պատճառը և պատասխանատուն։

Հ. Գ. Եթե այս արտահոսքն իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր